Նույնիսկ մտովի հնարավոր չէ պատկերացնել այն ամենն, ինչ այժմ կատարվում է Արցախում, երբ տարրական կենցաղային խնդիրներն անգամ անլուծելի են:
ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն՝ ու ավելացնում՝ թեև մարդիկ, ինչ-որ առումով, հարմարվել ու գիտակցում են սննդի սակավ լինելուն, բայց նաև հասկանում են, որ այդ ամենի բացակայությունը վաղ թե ուշ իր ազդեցությունն է թողնելու մարդկանց առողջության վրա:
Արցախում ամենից շատն այս պահին երեխաների իրավունքներն են ոտնահարված: Կրթությունից զրկված մանուկները, Արցախի պատգամավորի փոխանցմամբ, անգամ տնից դուրս չեն գալիս: Նրանք զրկված են բոլոր տեսակի հետաքրքրություններից:
Ի՞նչ են ընդհանրապես անում հայաստանյան իշխանությունները Լաչինի միջանցքը բացելու համար. մեզ հետ զրույցում հռետորական հարց է տալիս ընդդիմադիր պատգամավորը: Նրա համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի անվտանգային հարցերի առում որևէ քայլ չեն անում:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խուսափում է բոլոր այն հարթակներից, որտեղ հնարավոր է խոսել Արցախի այսօրվա իրավիճակից: ՀՀ իշխանությունները, վստահ է մեր զրուցակիցը, անկախ հանգամանքից՝ որտեղ ու ինչպես, գուցե միայն իրանց խղճի առաջ, բայց, միևնույնն է, պատասխանատվություն կրելու են:
Սևակ Վարդումյան