Ֆրանսիացի մտավորականները Մակրոնի հետ քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 23-ին Ելիսեյան պալատում ֆրանսիացի մտավորականների հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը։

Մասնավորապես, Մակրոնի հետ հանդիպմանը ներկա են եղել Պասկալ Բրուքները (գրող), Օլիվյե Վեբերը (գրող), Սիլվեն Տեսսոն (ճանապարհորդ), Ժան-Քրիստոֆ Բյուսոն (լրագրող) և Յուրի Ջորկաեֆը։

«Սիլվեն Տեսսոն, Պասկալ Բրուքները, Օլիվյե Վեբերը, Յուրի Ջորկաեֆը և ես հյուրընկալվել ենք նախագահ Էմանուել Մակրոնի մոտ։ Ֆրանսիայի մտավորականության անունից մենք մեր վրդովմունքն ենք հայտնել արցախահայության ողբերգության նկատմամբ անտարբերության կապակցությամբ, որոնց ադրբեջանցիները սպառնում են էթնիկ զտումներով»,- Թվիթերի իր էջում գրել է Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոն։




Լրահոս