ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական հատուկ ծառայությունները գործի են անցել. Արցախի շրջափակում. օր 46

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արցախի շրջափակման 46-րդ օրն է: Ադրբեջանական հատուկ ծառայություններն, օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Արցախի ԱԱԾ-ն կոչ է արել Արցախի բնակչությանը չտրվել կեղծ լուրերին և պահպանել հանգստություն:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ցուրտ ձմռան պայմաններում, առանց բնական գազի օգտագործման հնարավորության և թերի էլեկտրամատակարարման պայմաններում Արցախի բնակիչները, որպես ջեռուցման և սնունդ պատրաստելու այլընտրանքային տարբերակ, ստիպված սկսել են իրենց բնակարաններում փայտի վառարաններ տեղադրել։

Միեւնույն ժամանակ Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը զգուշացնում է քաղաքացիներին, որ հրդեհային անվտանգության տեսանկյունից վառարանների տեղադրումը ռիսկային է, եթե չպահպանվեն անվտանգության կանոնները։

Մյուս կողմից այսօր՝ ժամը 15-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի: Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս