Երևանի քաղաքապետարանին ու Սյունիքի մարզպետարանին գումար են տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է փոխհատուցել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին կացություն տրամադրած կազմակերպություններին հյուրանոցային ծառայությունների դիմաց կատարած ծախսերը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախատեսվում է հատկացնել՝ 98 490․5 հազ դրամ գումար, որից Երևանի քաղաքապետարանին՝ 11444.0 հազ. դրամ, իսկ ՀՀ Սյունիքի մարզպետարանին՝ 87046.5 հազ. դրամ:

Ն.Հ.




Լրահոս