Հայաստանը նոր դրամաշնորհ կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետությունը նոր դրամաշնորհ է ստանալու. այն կկազմի .25 մլն եվրո: Մասնավորապես, հավանության է արժանացել  Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխության համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:  Ծրագրի նպատակն է նվազեցնել ճանապարհային տրանսպորտի հետ կապված պատահարների, վնասվածքների և մահվան ելքով դեպքերի ցուցանիշները ֆիզիկական բարելավման աշխատանքների և ճանապարհային անվտանգության հետ կապված միջոցառուների միջոցով։

Միեւնույն ժամանակ տեղեկացանք, համաձայնագիր է առկա նաեւ  Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության և Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW) հետ: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել ՄՀԸ և ՎՎԲ տեղային գրասենյակներ։ Ըստ այդմ նախատեսվում է, որ ՄՀԸ գրասենյակը կաջակցի Գերմանիայի Դաշնային Հանրապետության անունից Տեխնիկական համագործակցության շրջանակում նախատեսված ծրագրերի կատարմանն ու կառավարմանը և կներկայացնի ՄՀԸ-ն Հայաստանում: ՄՀԸ գրասենյակը կարող է կատարել նաև նախատեսված ծրագրերից դուրս մասնագիտական և վարչարարական այլ գործառույթներ, ինչպես նաև երկրին առնչվող և տարածաշրջանային բնույթի հանձնարարություններ:

Ն.Հ.




Լրահոս