ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եթե փակեն, կգնանք երկրից, ո՞նց ենք ապրելու հիմա». առևտրականները բողոքում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կկասեցվի: Այս մասին որոշումը կայացրել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը: Նշենք, որ տեսչական մարմնի կողմից հայտնաբերվել են մի շարք խախտումներ եւ տնտեսվարողին ժամանակ է տրվել դրանք վերացնել: Մեզ հայտնի դարձավ, որ տնտեսվարողը գրություն է ուղարկել տեսչական մարմին եւ հայտնել, որ խախտումները վերացվել են: Սակայն տեսչական մարմինը կատարած աշխատանքները համարել է անբավարար եւ որոշել կասեցնել տոնավաճառի գործունեությունը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս