2022 թվականը ոչ միայն Հայաստանի եւ Արցախի սահմանների համար էր մեծ կորուստների եւ մարտահարվերներով լի տարի, այլ նաեւ աննախադեպ էր հայ հայտնիների մահերով:
2022 թվականին փետրվարի 4-ին 64 տարեկան հասակում մահացավ կոմպոզիտոր, Երգի պետական թատրոնի հիմնադիր Արթուր Գրիգորյանը։ Նշենք, որ Գրիգորյանը տեւական ժամանակ լուրջ առողջական խնդիրներ ուներ։
Մայիսի 9-ին ողբերգական պատահարի պատճառով կյանքից հեռացավ երիտասարդ եւ սիրված հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը: Արմինեն մահացել է Դեբետ գետում նկարահանման ժամանակ:
Հունիսի 13-ին հայ հանդիսատեսը կորցրեց եւս մեկ լեգենդար արտիստի՝ կինոյի եւ թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր եւ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին:
2022 թվականի հունիսի 15-ին սրտի կաթվածից 55 տարեկան հասակում մահացավ երգիչ, կլառնետիստ Հովհաննես Վարդանյանը:
Հոկտեմբերի 31-ին 77 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Վահե Շահվերդյանը: Նա բեմադրիչ, հաղորդավար Սուրեն Շահվերդյանի հայրն է։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Դերասանուհի Լիանա Հակոբյանը վերջին շրջանում ենթարկվել է արտաքին փոփոխությունների: Նշենք, որ դերասանուհին ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ արդեն 32 կիլոգրամ նիհարել է:
Չնայած գերզբաղվածությանն եւ հոգնածությանը՝ նա հասցնում է զբաղվել նաեւ ֆիզիկական ակտիվությամբ:
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել էր դերասանուհի Լիանա Հակոբյանը՝ անդրադառնալով ավելորդ քաշից ազատվելու իր տարբերակին ու բարդույթներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ՝ ԱՄՆ-ԻՑ
Երգչուհի Մարտա Կիրակոսյանը, որն ամուսնությունից հետո մշտական բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, պասիվ է ստեղծագործական կյանքում, սակայն բավականին ակտիվ է համացանցային տիրույթում:
Երգչուհին պարբերաբար ֆոտոշութեր է անում եւ իր լուսանկարներով կիսվում հետեւորդների հետ:
Երգչուհին երկրորդ անգամ մայրացել է 2022 թվականին: Նա ունի երկու որդի:
Հիշեցնենք, որ Մարտան եւ Նահապետն ամուսնացել են 2018 թվականի դեկտեմբերին։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏ
Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն Ամանորից հետո մեկնել է Չիլի՝ երազանքների հանգստի ետեւից:
Տաթեւիկը, որն այնքան էլ ակտիվ չէ «Ինստագրամ» հարթակում, այս օրերին բավականին ակտիվ ձեւով կիսվում է իր հետեւորդների հետ, լուսանկարներ, հոլովակներ է ցուցադրում եւ ներկայացնում իր տպավորությունները։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԴԱԴԱՐԵՑՐԵ՛Ք ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ»
Երգչուհի Ռոզա Լինը, որը Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում, միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Արցախի հայերին:
Օրեր առաջ նա եվրատեսիլյան Snap հիթային երգը կատարել է iHeartRadio ALTer Ego համերգին: Երգչուհին բեմ է բարձրացել «Դադարեցրե՛ք շրջափակումը», «Արցախ» գրություններով հագուստով։
Հունվարի 16-ին Ռոզա Լինը գրառմամբ փորձել է հանրության լայն շրջանակին պարզաբանել իր ուղերձի նպատակը:
Նա խոստովանել է, որ ինքը մտածում է այն մադկանց մասին, որոնք այժմ Արցախում են եւ կտրված են աշխարհից: «Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի քաղաքացիները, որոնք հանդես են գալիս որպես «բնապահպաններ», շրջափակել են Լաչինի միջանցքը, որը Արցախը Հայաստանի եւ աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է։ Դա Ադրբեջանի՝ հայերի վրա հարձակվելու եւս մեկ փորձ է. արցախցիները տառապում են: Միջանցքով ամեն օր Հայաստանից Արցախ մոտ 400 տոննա սննդամթերք եւ դեղորայք էր տեղափոխվում»,-նշել է Ռոզան ու շեշտել, որ 120 000 արցախահայեր չեն կարողանում հատել Հայաստանի սահմանը՝ բաժանված ընտանիքներից. նրանք լիովին մեկուսացված են եւ անպաշտպան:
Դիմելով միջազգային հանրությանը՝ Ռոզա Լինն ընդգծել է. «Ես խնդրում եմ ձեզ կանգնել իմ կողքին՝ ի պաշտպանություն Արցախի հայերի: Մենք պետք է դադարեցնենք շրջափակումը եւ թույլ չտանք, որ Ադրբեջանը շարունակի հայերի էթնիկ զտումների սարսափելի քաղաքականությունն Արցախում։ Ինչպե՞ս կարող եք օգնել. շատ պարզ՝ սեղմելով իմ էջում զետեղված հղման վրա, ինչը մեխանիկորեն այն ցույց կտա Քամալա Հարիսին՝ խնդրելով նրան խախտել իր լռությունն այս հարցում, դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին եւ սկսել ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունն Արցախին»,-գրել է երգչուհին՝ խնդրելով տարածել իր հաղորդագրությունը: