Լուսանակարը՝ համացանցից
44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի վեցամսական եղբոր լուսանկարը: Հունվարի 16-ին կրտսեր Մխիթարը դարձավ 6 ամսական:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ո՞ր դեպքերում եւ որքա՞ն ժամանակով կարող է հետաձգվել քաղաքացու ուղեգրումը տուն-ինտերնատ:
Կարեն Վիրաբյան (45 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու ուղեգրումը տուն-ինտերնատ կարող է հետաձգվել՝ քաղաքացու կամ նրա խնամակալի կողմից սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին) ներկայացված դիմումի (հիմնավոր պատճառների՝ առողջական խնդիրներ, հարազատի մահ, եղանակային պայմաններ եւ այլն) հիման վրա, մինչեւ 6 ամիս ժամկետով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքացին պետք է ներկայանա բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի շուրջօրյա հաստատություն (տուն-ինտերնատ) ուղեգիրը ստանալու օրվանից 7-օրյա ժամկետում:
ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
ՀԱՐՑ. Ի՞նչ ծառայություններ է իր մեջ ներառում ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի VIP ծառայությունը:
Մելինե Խաչատրյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի կոմերցիոն VIP ծառայությունը ներառում է՝
l առանձնացված հաշվառման ծառայություն,
l հավելյալ ուղեբեռի փոխադրման ծառայություն (VIP սրահից դեպի VIP ավտոկանգառ եւ հակառակ ուղղությամբ).
l ժամանման սպասասրահներում (ստերիլ գոտի) թեյի մատուցում (անսահմանափակ քանակությամբ),
l ժամանման սպասասրահներում (ստերիլ գոտի) սուրճի մատուցում (անսահմանափակ քանակությամբ),
l ալկոհոլային խմիչքներ,
l մեկ ոչ ալկոհոլային խմիչք (առկայության դեպքում):
«Զվարթնոց» օդանավակայան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». VIP ծառայության համար գանձվում է 70.000 ՀՀ դրամ (մինչեւ 6 տարեկան երեխաները սպասարկվում են անվճար): Հաշվառում VIP սրահում, ուղեկցում սահմանային հսկիչ կետ, Բիզնես սրահի մուտքի թույլտվություն (ուղեւորն անվտանգության եւ անձնագրային հսկիչ կետերն անցնում եւ գնում է ինքնաթիռ ինքնուրույն):