ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանակարը՝ համացանցից

 

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին նոր արագաչափ է տեղադրվել: Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է 2023 թվականի հունվարի 23-ից: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման ժամանակ ավտոմեքենաների փոխարինվող մասերի օտարման գործարքների մասով հարկ վճարողը շարունակո՞ւմ է հանդիսանալ արտոնագրային վճար վճարող:

Կարոն Զաքարյան (34 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. 07.07.2014թ. ՀՀ ֆինանսների «Ավտոտեխսպասարկման կայանների(կետերի) գործունեությունից արտոնագրային վճարի հաշվարկման վերաբերյալ» N2 պաշտոնական պարզաբանման 1-ին կետի համաձայն՝ ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման ժամանակ ավտոմեքենաների փոխարինվող մասերի եւ պարագաների (նյութերի) օտարման գործարքների մասով «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի դրույթները կիրառելի չեն, եւ այդ մասով հարկերը հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով: Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունների մասով հաշվարկվում եւ վճարվում է արտոնագրային վճար «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ  օրենքի N 8 հավելվածով սահմանված կարգով:

ՀՀ պետական եկամուտների կենտրոն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 11-րդ կետի դրույթներով, որի համաձայն` միեւնույն ժամանակահատվածում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջեւ նույն թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում իրականացնելու համար կիրառվում է տվյալ բնակավայրի համար սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված արտոնագրային վճարի դրույքաչափերից առավելագույնը:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ե՞րբ է դադարեցվում անձի՝ գործազուրկի կարգավիճակը։

Հասմիկ Մուրադյան (57 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տարածքային կենտրոնի կողմից դադարեցվում է անձի՝ գործազուրկի կարգավիճակը, եթե՝

-գործազուրկը դարձել է զբաղված՝ բացառությամբ ժամանակավոր զբաղվածություն ապահովող ծրագրերում ընդգրկվելու արդյունքում անձի՝ գործազուրկի կարգավիճակը կասեցվելու դեպքի,

-լրացել է գործազուրկի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը,

-գործազուրկը դատական կարգով ճանաչվել է անգործունակ,

-գործազուրկի կողմից փաստաթղթերով ներկայացված տեղեկություններում հայտնաբերվել են ոչ հավաստի տվյալներ, որոնց հիման վրա տրվել է գործազուրկի կարգավիճակ,

-գործազուրկը երկրորդ անգամ հրաժարվել է հարմար աշխատանքի առաջարկից,

-գործազուրկը անհարգելի պատճառով տարածքային կենտրոնի հրավերով երկու անգամ չի ներկայացել հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար, ընդ որում` տարածքային կենտրոն գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառները սահմանում է ՀՀ կառավարությունը,

-գործազուրկը զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելուց հետո հրաժարվել է հարմար աշխատանքի տեղավորման առաջարկից,

-դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով գործազուրկն ազատազրկման է դատապարտվել եւ պատիժը կրում է ազատազրկման վայրում կամ ուղարկվել է հարկադիր բուժման՝ բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների,

-գործազուրկը մահացել է:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գործազուրկ է համարվում տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած, աշխատանք փնտրող եւ զբաղվածություն համարվող գործունեության որեւէ տեսակով չզբաղված անձը, որն աշխատանք գտնելու նպատակով հաշվառված է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում, պատրաստակամ է անցնելու հարմար աշխատանքի եւ ստացել է գործազուրկի կարգավիճակ։

Տարածքային կենտրոնն աշխատանք փնտրող անձին տալիս է գործազուրկի կարգավիճակ՝ որպես աշխատանք փնտրող հաշվառվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։




Լրահոս