Զինեդին Զիդանը չի բացառում, որ երրորդ անգամ կդառնա Մադրիդի «Ռեալի» մարզիչը։
Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ մարզիչը բաց է Մադրիդի «Ռեալի», «Յուվենտուսի» և «Մարսելի» հետ աշխատելու համար։
«Ռեալ» վերադառնալու համար անհրաժեշտ է, որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշակի զիջումների գնա։ Զիդանը պատրաստ է գլխավորել նաև «Մարսելը», եթե ակումբը առաջընթաց գրանցի և պատրաստ լինի պայքարել գավաթների համար:
Մի քանի անգամ Զիդանը հրաժարվել է ՊՍԺ-ի առաջարկից, քանի որ սպասում էր Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու հնարավորությանը։ Բայց, ինչպես նշվում է, Զիդանը իրականում չի ցանկանում աշխատել ՊՍԺ-ի հետ, քանի որ հարգում և սիրում է «Մարսելը»։
Նշենք, որ Զիդանը ծնվել է Մարսելում:
2021 թվականի մայիսին Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո Զիդանը առանց աշխատանքի է մնացել։