Լուսանակարը՝ համացանցից
Լեհական «Պոգոնը» Թուրքիայի Բելեք քաղաքում ստուգողական հանդիպում է անցկացրել Աղդամի «Ղարաբաղի» հետ։
Խաղի հաշիվը 27-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի եւ «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը՝ գրավելով ադրբեջանական թիմի դարպասը։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Որո՞նք են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված ամուսնությունների ճանաչումները:
Էրիկ Սաղաթելյան (29 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջեւ ամուսնությունները եւ Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջեւ ամուսնությունները, որոնք կնքվել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` պահպանելով այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում: Օտարերկրյա քաղաքացիների միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված ամուսնությունները, եթե պահպանվել է այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
ԺՈՂՈՎՈՒՐԴ. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը կնքվում է Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում։ Օտարերկրյա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների հյուպատոսական հիմնարկներում կնքված ամուսնությունը Հայաստանի Հանրապետությունում վավերական են փոխադարձության պայմաններով։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է կատարվում ջրի նպատակային օգտագործումը:
Հերիքնազ Մեջլումյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ջուրը պետք է վերցվի եւ օգտագործվի միայն ջրօգտագործման թույլտվության մեջ նշված նպատակներով եւ չպետք է գերազանցի արդյունավետ օգտագործման համար Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի հիմնավորած եւ սահմանած չափաքանակները: Ջրային համակարգերի օգտագործումը պետք է ապահովի արդյունավետ ջրօգտագործումը: Ջրօգտագործման եւ էկոլոգիական թողքի փաստացի չափաքանակները հաշվառելու համար Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից, սույն օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն, ջրօգտագործման թույլտվության մեջ ամրագրվում է տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր տեղադրելու պահանջը (բացառությամբ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման դեպքի)։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
ԺՈՂՈՎՈՒՐԴ. Ջրօգտագործողի կողմից այդ սարքերի տեղադրման ժամկետները նշվում են Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կողմից: Ջրօգտագործողին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությանը հանդիսանում է անբաժանելի մաս: