Տիգրան Սարգսյանը պարզաբանել է “”տաշտակի պահը””

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ տնտեսական համաժողովից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը
պատասխանել է լրագրողների հարցերին: ԱԺ-ում հայտարարել էիք, որ ովքեր չեն համագործակցի
ՀՀԿ-ի հետ, կհայտնվեն կոտրած դաշտակի առաջ. արդյո՞ք նկատի ունեիք ԲՀԿ-ին` հետաքրքրվել
են լրագրողները: “”Կոնտեքստն իմ այդ արտահայտության արդեն հասկանալի էր և հայտնի, որովհետև
ես մեջբերեցի հանրապետության նախագահի հայտնի հայտարարությունն այն մասին, որ մենք
ուզում ենք ընդդիմության հետ կառուցել համագործակցության կամուրջներ, և կարծում եմ,
որ այն մարտահրավերները, որոնք մեզ սպասվում են ապագայում, թելադրում են, որ այդ համագործակցությունը
խիստ անհրաժեշտ է` այդ թվում նաև ընդդիմության հետ: Եվ եթե մենք տեսնում ենք դեստրուկտիվ
էլեմենտներ և դեստրուկտիվ մոտեցումներ, ապա արձանագրում ենք, որ եթե այդ մարդիկ մտադիր
են ինչ-ինչ ցնցումների տանել մեր երկիրը, մեր հանրապետությունը, ապա նրանք հայտնվելու
են կոտրած տաշտակի առջև, որովհետև մենք ունենք կարողություններ, հնարավորություններ՝
թույլ չտալու հանրապետությունում ցնցումներ: Մենք ունենք ցանկություններ կառուցելու
ապագա` մեր համագործակցության մթնոլորտի շնորհիվ: Սա է այն իմաստը, որ ես ներդրել եմ
իմ հայտարարության մեջ և միևնույն ժամանակ արձագանքել եմ լրատվամիջոցների հարցադրումներին:
Ցանկացած հարց ու պատասխանի ժամանակ լրագրողները կարող են տարբեր ձև մեկնաբանել իմ
պատասխանը: Ինչ վերաբերում է կոալիցիոն գործընկերների համագործակցությանը, ապա այդ
տեսանկյունից առաջնորդվել ենք համերաշխության ապահովման սկզբունքով և ամեն ինչ արել
ենք, որպեսզի այդ համագործակցությունը կայանա””,- ասել է Տիգրան Սարգսյանը:




Լրահոս