Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 26-ին, ժամը 16:30-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի «3-րդ մաս» թաղամասի մոտակա սարալանջին՝ անտառամերձ հատվածում, այրվում է խոտածածկույթ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի Վանաձորի անտառպետության 4-րդ պահաբաժնի տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։49-ին, մարվել՝ 18։18-ին։ Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ, որից 2 հա-ն՝ անտառային տարածքում։
Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև անտառտնտեսության 4 աշխատակից և 2 քաղաքացի։