ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՔՊ-ն նոյեմբերի 9-ի զազրելի թղթից հետո մի կողմ է քաշվել. միջանցքը բացելու մասով ոչինչ չի անում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախը ոչ միայն Հայաստանին, այլ նաև աշխարհին կապող տրանսպորտային միակ հանգույցը՝ Լաչինի միջանցքը, արդեն 47-րդ օրն է, ինչ փակված է: Շրջափակված Արցախում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ArmLur.am-ի հետ զրույցում ասում է՝ հայկական երկրորդ հանրապետությունում առկա խնդիրները գնալով ավելի են ահագնանում, մարդիկ բախվում են կենսական անհրաժեշտության ու նշանակության հարցերի:

Հաճախ, նշում է, մարդիկ չեն էլ պատկերացնում, թե ինչ սառնամանիքի պայմաններում են ապրում երեխաները, ու եթե Արցախի մարզերում, գյուղական համայնքներում ցրտին դիմակայում են փայտե վառարանների միջոցով, ապա Ստեփանակերտում հարցն իսկապես սուր է դրված: Այս ամենին էլ գումարվում է գազի հաճախակի անջատումները, ու պատկերն ավելի է խտանում:
Իրականում, ասում է մեր զրուցակիցը, իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում են Հայաստանում:

Սևակ Վարդումյան




Լրահոս