
ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ռազմական ոստիկանության Ճամբարակի բաժննի բոլոր աշխատակիցները ազատման դիմում են գրել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ռազմական ոստիկանության Ճամբարակի պետը փոխվել է եւ նրա փոխարեն Ճամբարակի ռազմական ոստիկանապետ է նշանակվել Արմեն Գալստյանը: Վերջինս որոշել է ռազմական ոստիկանությունում իր հիմքը դնել, ինչն էլ նախկին աշխատակիցներին զայրացրել է, որի արդյունքում մոտ 20-ից ավել աշխատակիցներ դիմում են գրել:
Վերջիններիս հետ զրուցել է նաեւ ռազմական ոստիկանության ղեկավար կազմը՝ նշելով, թե ինչու են գնում այդ քայլին, եւ աշխատակիցները պնդել են, թե նոր ոստիկանապետի գործողություններն ու քայլերն են իրենց դրդել գնալ այդ քայլին: Ինչով կավարտվի այս գործընթացը, կհետեւենք զարգացումներին:
Մանրամասները՝ տեսանյութում: