ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը աշխարհաքաղաքական շահերի բախման խաղի մեջ է ներքաշվել. Տիգրան Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության քննադատական հաղորդագրությանը, կապված Հայաստանի սահմանին Եվրոպական Միության դիտորդներ տեղակայելու հետ, նախորդել էր Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ մոտ մեկ շաբաթ առաջ արած հասցեական քննադատությանը, թե «Ադրբեջանի և Հայաստանի սահմանին ԵՄ առաքելությունը կարող է հակաարդյունավետ լինել, եթե Բաքուն համաձայնություն չտա դրան»:

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասում է, որ Հայաստանի իշխանություների վարած արտաքին քաղաքականության հետևանքով այժմ Ռուսաստան-Արևմուտք դիմակայության դաշտում ենք հայտնվել:

Դառնալով Ազգային ժողովի իշխանական պատգամավորների կողմից հնչող տեսակետին, թե ՌԴ ԱԳՆ կողմից տարածած հաղորդագրությունը սոսկ խանդի դրսևորում է, ընդդիմադիր պատգամավորը նշում է. «ՔՊ-ականները քաղաքականությունից կա՛մ առհասարակ բան չեն հասկանում, կա՛մ Հայաստանը միտումնավոր ներքաշում են աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների բախման դաշտ՝ այդպիսով մեր երկրի ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիքներ ստեծելով»:

Սևակ Վարդումյան




Լրահոս