ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով ստեղծելու եվ դրա անհատական կազմը հաստատելու մասին.
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը 2023 թվականին նշելու նպատակով ստեղծել Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` 1-ամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ»,-ասված է որոշման մեջ:
Հավելվածը՝ ստորև։