ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ: Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակչում Կարեն Խաչանովը մրցեց ԱՄՆ-ն ներկայացնող, աշխարհի 31-րդ ռակետ Սեբաստիան Կորդայի հետ: Երկու սեթերից հետո Կորդան վնասվածքի պատճառով հրաժարվեց հետագա պայքարից: Խաչանովը հաղթում էր երկու սեթերից հետո` 7:6, 6:3 հաշվով:

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. ԶՈւ-ից ինձ հեռացրել են կարգապահական տույժի պատճառով, բայց ցանկանում եմ վերադառնալ. ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:

Նարեկ Բաղդասարյան (22 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Զինծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգն ու պայմանները սահմանված են «Զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքով։ Նշված կանոնագրքով զինվորական ծառայությունից ազատելը հանդիսանում է ամենախիստ կարգապահական պատասխանատվության միջոցը։ Նման պայմաններում անհրաժեշտ է պարզել, թե Ձեզ ինչպիսի խախտման համար են ենթարկել ամենախիստ կարգապահական պատասխանատվության։ Հարկ է ընդգծել, որ, ի տարբերություն մյուս կարգապահական պատասխանատվության տեսակների (նկատողություն, խիստ նկատողություն, կոչման իջեցում եւ այլն), զինվորական ծառայությունից ազատելու կարգապահական պատասխանատվության տեսակի համար վերոնշյալ կանոնագրքով սահմանված չէ տվյալ տույժը հանելու ժամկետներ, քանի որ դա կիրառելուց հետո խզվում են Զինված ուժերի եւ Ձեր միջեւ առաջացած իրավահարաբերությունները, հետեւաբար չկա սահմանված այնպիսի ժամկետ, որից հետո նոր կարող եք դիմել վերականգնվելու համար։

Վերականգնվելու նպատակով պետք է դիմում ներկայացնեք ՀՀ պաշտպանության նախարարին՝ ներկայացնելով, թե ինչի համար եք ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ինչու եք կրկին ցանկանում վերականգնվել զինվորական ծառայության, որից հետո դիմումով խնդրեք, որ Ձեզ վերականգնեն աշխատանքում։ ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի վարչությունում կուսում­նասիրեն Ձեր անձնական գործը, ներկայացված դիմումը եւ, ըստ դրա, կկայացնեն որոշում։

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ձեր վերականգնվելու հնարավորությունների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ զանգահարելով ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի բաժին հետեւյալ հեռախոսահամարներով՝ 010-29-45-73, 010-29-44-43, Թեժ գիծ՝ 1-28 կամ 010-29-46-99։

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Կինս սպառնում է, որ առանց իմ համաձայնության մեր երեխային կտանի երկրից. ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:

Սարգիս Պապեյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեխայի ապօրինի ելքը երկրից կանխելու նպատակով անհրաժեշտ է դիմել դատարան՝ ներկայացնելով երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջ։ Այս պահանջը ներկայացնելուն զուգահեռ՝ անհրաժեշտ է, որ դատարանին հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդություն ներկայացնեք՝ խնդրելով մինչեւ գործի ավարտն արգելել պետական իրավասու մարմիններին թույլատրել երեխայի ելքը ՀՀ-ից։ Այս միջնորդությունը դատարանի կողմից բավարար­վելու դեպքում դատական ակտի պահանջը կկատարվի ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով, որը համապատասխան գրություններ կուղարկի սահմանապահ մարմիններին՝ պահանջելով արգելել երեխայի ելքը ՀՀ-ից։ ՀՀ-ից երեխայի ելքն արգելելու միջնորդությունը կարող եք հիմնավորել նրանով, որ եթե ապագայում դատարանը բավարարի տեսակցության կարգ սահմանելու մասին պահանջը, ապա Դուք իրավունք կունենաք երեխային տեսակցել՝ ըստ սահմանված տեսակցության կարգի, եւ եթե երեխային արդեն իսկ դուրս տարած լինեն երկրից, ապա դատական ակտի կատարումը կդառնա անհնարին։

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անձի ազատ տեղաշարժման իրավունքը ՀՀ տարածքով կամ դրանից դուրս՝ որպես կարեւորագույն իրավունք, սահմանված է ՀՀ Սահմանադրության մեջ, եւ այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն բացառիկ դեպքերում, այն էլ՝ դատարանի որոշման հիման վրա։ Ներկայում գործնականում կան մի շարք երկրներ (օրինակ՝ Վրաստան, ՌԴ եւ այլն), որոնք սահմանը հատելուց չեն պահանջում մյուս ծնողի գրավոր համաձայնությունը եւ բավարարվում են միայն նրանով, որ անչափահաս երեխային ուղեկցում է նրա ծնողը: Մի շարք այլ երկրներում, որտեղ տրամադրվում են վիզաներ, պահանջվում է պարտադիր ներկայացնել երեխայի մյուս ծնողի գրավոր համաձայնությունը, այն էլ՝ նոտարական կարգով վավերացված տարբերակով, եւ եթե ծնողը դա չի ներկայացնում, ապա այդ պետությունները արգելում են երեխայի մուտքն իրենց երկրի տարածք։

 

 

 




Լրահոս