ԱՐՑԱԽՈՒՄ ՓԱԿՎԵԼ ԵՆ 41 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել է շրջափակման 45 օրվա վիճակագրությունը.

 

-11 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքներում,

-10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում,

-արդեն 164 երեխա է ծնվել շրջափակման մեջ,

-Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 500 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից,

-մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 46 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար,

-ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4700 մարդ կորցրել է աշխատանքը եւ եկամտի աղբյուրը։

-ավելի քան 17600 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը,

-շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից ամբողջությամբ կամ մասամբ փակվել են 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ,

-6828 երեխա այլեւս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան եւ երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ եւ կրթություն ստանալու հնարավորությունից,

-հունվարի 18-ից ջեռուցման ու էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով դադարեցվել է Արցախի բոլոր 118 դպրոցների աշխատանքը՝ ավելի քան 20000 երեխայի զրկելով կրթություն ստանալու իրավունքից:

 

 

 

ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿ

Հայաստանում հանքարդյունաբերող ընկերությունը գլխավորում է խոշոր հարկատուների ցանկը: Խոսքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին է, որը պետական բյուջե նախորդ տարի վճարել է 143 մլրդ 933 մլն դրամ հարկ ու տուրք: Հազար խոշոր հարկատուների ցանկի երկրորդ տեղում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ 52 մլրդ 275 մլն դրամ հարկային վճարումով: Հաջորդը ծխախոտ արտադրող «Գրանդ Տաբակո» ընկերությունն է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս ընկերությունը պետական բյուջե վճարել է 45 մլրդ 36 մլն 635 հազար դրամ: Հազար խոշոր հարկատուների ցանկի չորրորդ տեղում դարձյալ ծխախոտ արտադրող ընկերություն է՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը:

Խոշոր հարկատու է նաեւ Ագարակի պղնձա-մոլիբդենային ընկերությունը, որի կատարած հարկային վճարումները կազմել են 19 մլրդ 588 մլն 908 հազար դրամ: Ցանկի 6-րդ տեղում է ծխախոտ ներկրող ՝ «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն, որը վճարել է 18 մլրդ 142 մլն 724 հազար դրամ հարկ ու տուրք: Հազար խոշոր հարկատուների ցանկում հայտնվել է նաեւ հեռախոսներ ներմուծող եւ վաճառող «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը՝ 17 մլրդ 569 մլն 460 հազար դրամ հարկային վճարումներով: Խոշորների ցանկի 8-րդ տեղում դարձյալ ներմուծող ընկերություն է՝ «ջեյ թի Այ Արմենիա»-ն որը պետական բյուջե վճարել է 16 մլրդ 993 մլն դրամ հարկ: Բենզինի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող «Սի Փի Էս Էներջի» ընկերությունը կատարել է 16 մլրդ 987 մլն 68 հազար դրամ: Ցանկի տասներորդ տեղում «ՄՏՍ Հայաստան»-ն է: Այս ընկերությունը պետական բյուջե վճարել է 15 մլրդ 946 մլն 43 հազար դրամ հարկ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից պարզ երեւում է, թե տնտեսությունն ինչի վրա է հիմնված: Մեր հանրապետությունում այդպես էլ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը չի զարգանում: Ստացվում է, որ մշակող արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ չկան, իսկ արդյունաբերությամբ զբաղվողները շատ քիչ տոկոս են կազմում: Հազար խոշոր հարկատուների տասնյակում, կարելի է ասել, քիչ թվով տնտեսվարողներ կան, որոնք տեղական արտադրությամբ են զբաղվում: Արձանագրենք, որ Հայաստանի տնտեսության վրա իրական ազդեցություն ունեն միայն խոշոր ընկերությունները, որոնք կա՛մ բենզին են ներկրում, կա՛մ ծխախոտ են արտադրում, ներկրում, կա՛մ պղինձ են արդյունահանում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 




Լրահոս