Ռուսաստանը Լատվիայի դեսպանից պահանջել է երկու շաբաթվա ընթացքում լքել ՌԴ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը պահանջել է, որ Լատվիայի դեսպան Մարիսա Ռիեքսթինշուն երկու շաբաթվա ընթացքում լքի Ռուսաստանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԲԿ»-ն, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին նախարարությունը։

«Մենք հարկ չենք համարում սպասել Ռիգայի կողմից նշված (փետրվարի 24- խմբ․) դեսպանների առաքելությունների ավարտի օրը»,-հայտարարել են գերատեսչությունում:

Լատվիան որոշել է փետրվարի 24-ից Ռուսաստանում իր դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը իջեցնել գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի։ Մինչ այդ Ռուսաստանի դեսպանը կանչվել է Լատվիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան խնդրել են լքել երկիրը: Դրանից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն կանչել է Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և հայտարարել նրան, որ երկու շաբաթվա ընթացքում լքի Ռուսաստանը։




Լրահոս