Հայերը քրդերից պահանջում են անհապաղ լքել Բեյրութը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանի ՀՅԴ կառույցը տեղաբնակ քրդերից պահանջել է լքել Բեյրութի մի շարք թաղամասեր։ Այս մասին “Ալ Մուստակբալ” թերթին ասել է Լիբանանում գործող քրդական կազմակեր  պություններից մեկի ներկայացուցիչ Մահմուդ Սիվալան։ Սիվալայի խոսքով՝ հայերը քրդերից պահանջել են լքել Բեյրութի հայաշատ թաղամասերը՝ Բուրջ Համուդը, Դորան և Նեբաան։ “”Նրանք ասում են, թե քրդերը, մասնակցելով Սիրիայում տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաներին, անհանգիստ իրավիճակ են ստեղծել Բեյրութում։ Բացի այդ, հայերը պնդում են, թե քրդերը թմրամիջոցներ են օգտագործում և անընդհատ խախտում են օրենքը“”, ասել է Մահմուդ Սիվալան։ Ըստ Լիբանանյան մամուլի՝ վերոնշյալ տեղեկությունը մեկնաբանել է Դաշնակցություն
կուսակցության ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին։ ՀՅԴ ներկայացուցիչն ասել է, որ քրդերի արտաքսման հետ կապված լուրերը որևէ քաղաքական ենթատեքստ չունեն, ուղղակի դա կապված է Բեյրութի որոշ շրջաններում քրդերի գործողությունների արդյունքում առաջացած անվտանգության խնդիրների հետ։ Փոխանցում է tert.am ը:




Լրահոս