Այսօր Հայկական բանակը նշում է կազմավորման 31-րդ տարեդարձը:
44-օրյա պատերազմից հետո մեր բանակը թեեվ մեծաթիվ կորուստներ է կրել, բայց այսօր էլ բանակը կանգուն է, մեր զինվորը՝ մարտունակ:
Զինվորականների, քաղաքացիների հոսքը Եռաբլուր վաղ առավոտից չի դադարում:
Քաղաքացիներն իրենց հարգանքի տուրքն են մատուցում հայրենիքի համար իրենց կյանքը զոհած մեր զինվորների հիշատակին: