
Հոկտեմբերի 29-ին, ժամը 23.35-ի սահմաններում, ԳԱԶ-24 մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 15-րդ կմ-ին շրջվել է ձորը, որի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Սամանդ մակնիշի ավտոմեքենան Մարց-Լորուտ ճանապարհի 3-րդ կմ-ին շրջվել է ձորը:
Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց:
Կատարվում է քննություն: