Ռուս խաղաղապահների հրամանատարության կողմից շարունակվում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու շուրջ հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցային գործընթացը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի օրական տեղեկագրից։
Նշվում է, որ խաղաղապահների կողմից իրականացվել է մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոշարասյան ուղեկցումը Գորիս-Ստեփանակերտ երթուղով։