Իրանում երկրաշարժից տուժել է 500-ից ավել մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի հյուսիսարեւմտյան Արեւմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 580-ի։ Այս մասին Young Journalists Club գործակալությանը հայտնել է նահանգապետ Մոթամեդիանը։

«Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով այս պահի դրությամբ տուժել է 580, ,ահացել՝ երկու մարդ»,- ասել է նա։

Մոթամեդյանը նաեւ նշել է, որ, նախնական հաշվարկներով, երկրաշարժը վնաս է հասցրել երկու քաղաքների եւ ավելի քան 70 գյուղերի, ավերածությունները կազմել են 20-ից 50%։




Լրահոս