
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին: Նախ տեղի է ունեցել Հայաստանի և Եգիպտոսի առաջնորդների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:
Առանձնազրույցի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Դուք Եգիպտոսի Արաբական Հանրապետության առաջին ղեկավարն եք, որ այցելում է Հայաստանի Հանրապետություն, Ձեզ հյուրընկալելը մեծ պատիվ է:
Մեր կառավարությունը և ժողովուրդը շատ ջերմ վերաբերմունք ունի Եգիպտոսի Արաբական Հանրապետության և՛ ժողովրդի, և՛ Ձեր նկատմամբ:
Հույս ունեմ՝ Ձեր այցի արդյունքներով նաև տնտեսական հարաբերությունները մեծ ակտիվություն և լիցք կստանան:
Մեծարգո պարոն նախագահ, կրկին ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում: Բարով եք եկել»:
Մանրամասները՝ տեսանյութում