Բյուջեից պարգևավճար պահանջող պատգամավորներն ու օգնականները դեռ պայքարում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՔՊ-ական պատգամավորների օգնականները պարգևավճար են  պահանջում»  վերտառությամբ հոդվածն աժիոտաժ է առաջացրել Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ներսում։ Իշխող ֆրակցիայի ղեկավար կազմը քայլեր է  մշակում, թե ինչպես բացահայտել «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրին։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ ՔՊ-ական մի խումբ պատգամավորների օգնականները՝ «շեֆերի» գիտությամբ պարգևավճար են պահանջում: Բացահայտել էինք, որ ստորագրահավաքը նախաձեռնել  ու կառավարում են ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, նրա օգնականը (դե ֆակտո խմբակցության ղեկավարը, որը Կոնջորյանի մտերիմն է), ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, նրանց օգնականներն ու իշխող խմբակցության փորձագետները:

Ակցիային միացել են նաեւ ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի օգնականն ու փորձագտները:

Գրել էինք, որ ՔՊ շուրջ 36 պատգամավորի օգնական է միացել  ստորագրահավաքին.

1. Հայկ Կոնջորյանը,
2. Արթուր Հովհաննիսյանը,
3. Խաչատուր Սուքիասյանը,
4. Մարիա Կարապետյանը,
5. Թագուհի Ղազարյանը,
6. Արուսյակ Ջուլհակյանը,
7. Ծովինար Վարդանյանը,
8. Զարուհի Բաթոյանը,
9.Գուրգեն Արսենյանը,
10. Վաղարշակ Հակոբյանը,
11.Վիլեն Գաբրիելյանը,
12. Հայկ Սարգսյանը,
13. Հռիփսիմե Հունանյանը,
14. Ալխաս Ղազարյանը,
15. Արեն Մկրչյանը,
16. Էմմա Պալյանը,
17. Անդրանիկ Քոչարյանը,
18. Նարեկ Գրիգորյանը,
19. Վիգեն Խաչատրյանը,
20.Գագիկ Մելքոնյանը,
21. Հայկ Ցիրունյանը,
22. Արմեն Խաչատրյանը,
23 Կարեն Սարուխանյանը եւ այլք։

Եվ ահա, ՔՊ ղեկավար կազմը տարբեր ձևերով է փորձում պարզել, թե ով է «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրը, ինչպես է այդ ցանկը մեր ձեռքում հայտնվել։ Իրավիճակն այնքան լուրջ է ՔՊ-ի ներսում, որ հանգստյան օրերին ՔՊ ղեկավար կազմը` Հայկ Կոնջորյանի եւ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, քննարկում են կազմակերպել եւ որոշել իրենց օգնականների միջոցով զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, փորձել աղբյուր իմանալ,  անգամ ինչ-ինչ պահանջներ ներկայացնել։

Հատուկ նախկին լրագրողներ Հայկ Կոնջորյանի և Արթուր Հովհաննիսյանի համար եւս մեկ անգամ վերահաստատենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am լրատվական կայքի աղբյուրները հնարավոր չէ պարզել եւ բացահայտել, հնարավոր չի եղել պարզել մեր գոյության 12 տարիների ընթացքում՝ չնայած իշխանական տարաբնույթ ճնշումների, գաղտնալսումների ու քրոսկան գործերի…

Իսկ պարգևավճար պահանջող ՔՊ պատգամավորների և նրանց օգնականների գործունեության մասով «Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությունը շարունակվում է:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս