ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էմմա Պալյանի, Ծովինար Վարդանյանի և Արեն Մկրտչյանի օգնականները «շեֆերի» գիտությամբ պարգև են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ական մի խումբ պատգամավորների օգնականները՝ «շեֆերի» գիտությամբ պարգևավճար են պահանջում ԱԺ ղեկավարությունից:
«Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր պարգև պահանջողների ցանկը եւ նշել, որ ստորագրահավաքը նախաձեռնել ու կառավարում են ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ֆինանսական սուղ պայմաններում զինվորներին խրճիթում պահող իշխանության խմբակցության ղեկավարի ու քարտուղարի, ինչպես նաև իշխող խմբակցության պատգամավորներ Էմմա Պալյանի, Ծովինար Վարդանյանի և Արեն Մկրտչյանի օգնականները «շեֆերի» գիտությամբ պարգև են պահանջում:

Մասնավորապես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ օգնականները դիմել են ԱԺ նախագահին և աշխատակազմի ղեկավարին՝ պարգևավճար ստանալու պահանջով:

Նկատենք, որ ՔՊ-ական պատգամավորների օգնականները պահանջում են մի բան, որն օրենքով հասանելի չէ իրենց, այլ միայն՝ պետծառայողներին է հասանելի տարվա մեջ 2 անգամ՝ որպես պրոֆեսիոնալների:

Եվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է այլևս պահուստային ֆոնդից պարգևավճար տալ պատգամավորների օգնականներին: Եւ այս պատճառով ՔՊ ներսում լուրջ բախումներ են սկսվել:

Նկատենք, որ այս պատգամավորների օգնականները պարգևավճար են պահանջում այն դեպքում, երբ ընդամենը օրեր առաջ՝ հունվարի 19-ին հրդեհի զոհ դարձավ 15 զինվոր՝ կացարանի անմխիթար պայմանների պատճառով։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս