ՔՊ-ական պատգամավորները Մոսկվա կմեկնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները վաղը Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովների (կոմիտեների) նախագահների խորհրդակցությանը մասնակցելու համար 2023 թվականի հունվարի 31-ից փետրվարի 1-ը Մոսկվա կգործուվեն Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Պատգամավորների հետ ՌԴ կմեկնի նաև ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մացականյանը։
Տեղեկացանք, որ բացի գիշերակացի գումարը, որ հրավիրող կողմն է հոգալու, գործուղման հետ կապված մյուս բոլոր ծախսերը ՀՀ պետբյուջեի հաշվին է կատարվելու։

Ս․Վ․




Լրահոս