Զինվորական կացարանի հրդեհից տուժած բոլոր զինծառայողները տեղափոխվել են հիվադասենյակ, այդ թվում նաեւ հրամանատարը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասացին Այրվածքաբանության ազգային ինստիտուտից:
Մեր տեղեկությունների համաձայն՝ խիստ հսկողություն է սահմանված հատկապես սպայի հիվանդասենյակի մոտ, ստուգվում են բոլոր այցելուները, այդ թվում նաեւ բուժանձնակազմը:
Նշենք, որ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի վաշտի կացարանում բռնկված հրդեհից հետևանքով ծանր այրվածքներ էին ստացել երեք զինծառայող եւ տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության կենտրոն եւ դուրս է բերվել այրված շինությունից 15 դի:
Լիդա Եղիազարյան