Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում հրատապ քննարկում է նախաձեռնել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այն հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի առաջին օրը՝ երեքշաբթի տեղի կունենա:
Հրատապ քննարկման թեմաները, ըստ ներկայացված հիմնավորման, «ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները» կլինեն:
Տեղեկացանք, որ ընդդիմադիր պատգամավորների պահաջով հրավիրվող հրատապ քննարկման թեմայի ներկայացուցիչը Գեղամ Մանուկյանն է:
Հիմնավորման մեջ նշված է, որ «թեմայի էությանը համապատասխան՝ առնվազը պարտադիր է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զեկույցը»: Ընդիմադիրներն ակնկալում են նաև, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարն անձամբ ներկա կգտնվի քննարկմանը:
ArmLur.am-ի հետ զրույցում պատգամավոր Գեղամ Մանունկայանն ասաց, որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջի՝ անկախ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ցանկության՝ հրատապ քննարկումը պետք է տեղի ունենա:
Սևակ Վարդումյան