Պարեկային ծառայության ներդնումից հետո Տավուշի մարզում վախենում են մեքենա վարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 21-ին Տավուշի մարզում իր ծառայությունը սկսեց պարեկային ծառայության ստորաբաժանումը: Դրա հետեւանքով անցած շաբաթում նվազել են մարզի գազալցակայաննների եւ բենզալցակայանների եկամուտները:

Մարզի բազմաթիվ բնակիչներ, ովքեր տրանսպորտային միջոցներ ունեն, բանկերում չմարած վարկեր ունեն, դրամական միջոցների սղության պատճառով չեն կարողացել իրենց ավտոմեքենաների տեխնիկական զննում անցկացնել, պարեկների կողմից արձանագրություն կազմելուց վախենալով` խուսափում են վարել իրենց տրասպորտային միջոցները եւ դրանք լիցքավորել:

Մարզի գյուղերի շատ բնակիչներ դաշտային աշխատանքներ, անասնակեր խոտ, անտառից փայտ տեղափոխելու համար ունեն տրանսպորտային միջոցներ, որոնք չունեն պետական համարանիշեր: Պարեկային ծառայության աշխատողներից խուսափելու համար այդ տրանսպորտային միջոցների տերերը դրանցով ճանապարհ դուրս չեն գալիս: Գարնանը, երբ մեկնարկեն գյուղատնտեսական աշխատանքերը, այդ տրանսպորտային միջւոցների տերերը չեն կարողանալու տրանսպորտով դաշտերը մեկնել, տեխնիկայով այնտեղ գործեր անել: Առաջիկայում դոմինոյի էֆեկտով վատանալու են նաեւ ավտոպահեստամասեր վաճառոողների գործերը:

Ոսկան Սագսյան

Տավուշ




Լրահոս