Հայկ Կոնջորյանն ու Արթուր Հովհաննիսյանը հրաժարական են պահանջում. մանրամասներ ՔՊ դռնփակ նիստից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով, այս պահին Քաղաքացիական պայմանագիր խմբակցության դռնփակ նիստն Ազգային ժողովում շարունակվում է։ Տեղեկացանք, որ նիստի հիմնական թեման  խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և քարտուղար Արթուր Հովհաննիսյանի եւ նրանց օգնականների նախաձեռնությունն է:

Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորների օգնականները պարգևավճար են պահանջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից և աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանից:

Ըստ այդմ, պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Հայկ Կոնջորյանն իրենց առջեւ խնդիր են դրել ամեն գնով ստանալ այդ պարգևավճարները, հակառակ դեպքում պայման են դրել, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարն իր թիմով պետք է հեռանա աշխատանքից: Եվ հիմա ՔՊ ներսում այդ հարցն է քննարկվում:

Armlur.am-ը գրել էր, թե որ պատգամավորների օգնականներն են միացել պարգևավար ստանալու պահանջին։ Սակայն շատ պատգամավորներ այս նիստի ժամանակ դիտորդի կարգավիճակում են, ձայն չեն հանում, քանի որ չեն մտածել, թե ամեն ինչ այդքան լուրջ է։ Կարծել են՝ ԱԺ ղեկավարության հետ ճշտված է թեման և միայն անհրաժեշտ են ստորագրությունները:

Եւ հիմա իսկական թատրոն է բեմադրվում. արդարությունը պիտի հաղթանակի և աշխատանքի չներկայացող օգնականները պիտի պարգև ստանան՝ ինչպես պետծառայողները, սակայն դրա իրավունքը օգնականները չունեն:

Հիշեցնենք ՝պարգևավճար պահանջողների թվում են հետևյալ պատգամավորների օգնականները.

1. Հայկ Կոնջորյան
2. Արթուր Հովհաննիսյան
3. Խաչատուր Սուքիասյան
4. Մարիա Կարապետյան
5. Թագուհի Ղազարյան
6. Արուսյակ Ջուլհակյան
7. Ծովինար Վարդանյան
8. Զարուհի Բաթոյան
9.Գուրգեն Արսենյան
10. Վաղարշակ Հակոբյան
11.Վիլեն Գաբրիելյան
12. Հայկ Սարգսյան
13. Հռիփսիմե Հունանյան
14. Ալխաս Ղազարյան
15. Արեն Մկրչյան
16. Էմմա Պալյան
17. Անդրանիկ Քոչարյան
18. Նարեկ Գրիգորյան
19. Վիգեն Խաչատրյան
20.Գագիկ Մելքոնյան
21. Հայկ Ցիրունյան
22. Արմեն Խաչատրյան
23 Կարեն Սարուխանյան եւ այլք։

Այս բոլորը մտածել են, թե նախաձեռնությունը խմբակցության ղեկավարի և քարտուղարի կողմից ճշտված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Սակայն Արթուր Հովհաննիսյանն ու Հայկ Կոնջորյանը փաստի առջև են կանգնեցրել ինչպես խմբակցության պատգամավորներին, այնպես էլ՝ ԱԺ նախագահին։

Հավելենք, որ Armlur.am-ը հետևում է դռնփակ նիստին եւ ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս