«Ցնցող էր տեսնել հայերի դեմ ցեղասպանություն քարոզող պաստառներ», – գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ հավելելով.
«Մենք բոլորս պետք է վճռականորեն դատապարտենք այս մոլեռանդությունը:
Հայաստանն ու Արցախը բախվում են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի հետ:
Համայնքին աջակցություն է պետք, ոչ թե ատելություն»: