Ռենջը մահացու վրաերթի է ենթարկել Վերահսկիչ պալատի աշխատողին եվ դիմել փախուստի (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.00-ի սահմաններում Հալաբյան փողոցում “Ռենջ Ռովեր” մակնիշի անհայտ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով նրան անօգնական վիճակում` դիմել է փախուստի:Ապա արդեն մահացած հետիոտնը հայտնվել է թիվ 28 երթուղային տաքսու անիվների տակ:
Վրաերթի ենթարկվածը, որը, ինչպես արդեն նշեցինք, տեղում մահացել է, միջին տարիքի մի կին է:Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց նաև, որ դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ կինը թիվ 28 երթուղայինի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ Ռենջ ռովեր մակնիշի ավտոմեքենան նրան վրաերթի է ենթարկել և հարվածի ուժով շպրտել:Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական գործողություններ` հայտնաբերելու համար Ռենջ ռովերի վարորդին, ով դեպքի վայրից դիմել էր փախուստի:Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը պարզել է վրաերթի ենթարկված և մահացած կնոջ ինքնությունը. նա Արաբկիր վարչական շրջանի բնակիչ Դոնարա Հարությունյանն էր, ով աշխատում էր Վերահսկիչ պալատում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս