ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ ՔՊ դռնփակ նիստից. որոշումներ են կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիական պայմանագիր խմբակցության փակ նիստը երեկ Ազգային ժողովում բավական բուռն է անցել։ Նիստի հիմնական թեման խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և քարտուղար Արթուր Հովհաննիսյանի եւ նրանց օգնականների նախաձեռնությունն է:

Բանն այն է, որ իշխանական պատգամավորների օգնականները պարգևավճար են պահանջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից և աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանից։ Եվ ահա, նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ պատգամավորների օգնականները պարգևավճար չեն ստանա, թեման կփակվի, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը հրաժարական կտա եւ կհեռանա իր պաշտոնից։

Այսքանով սակայն նիստի օրակարգը չի սահմանափակվել եւ անդրադարձ է կատարվել նաեւ փետրվարի 7-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանին։ Հենց այդ օրն է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գալու ԱԺ, որպեսզի ներկայացնի ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ պատգամավոր Արմեն Չարչյանի մասով միջնորդությունները։

Եվ ահա, մեր տեղեկություններով, քննարկել են նրանց իրավապահներին հանձնելու գործընթացը։ ՔՊ-ից տեսակետ է հնչել, թե այս հարցում պետք է միասնական լինել, անպայման ներկա գտնվել նիստին եւ քվեարկել այնպես, ինչպես կորոշի խմբակցությունը։ Իսկ բացակայությունն էլ պետք է հիմնավոր պատճառ ունենա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս