Հունվարի 28-ի ուշ երեկոյան հրեա ծայրահեղականները հարձակվել էին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և հայերի վրա: Հրեա ծայրահեղականները փորձել էին բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք ու հանել խաչակիր և ՀՀ դրոշները, ինչպես նաև երկու հարձակում են կատարել հայերի վրա։ Նրանցից մեկն անգամ արցունքաբեր գազ էր կիրառել և երկուսով փախուստի էին դիմել:
ArmLur.am-ը այս առիթով զրուցել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչեանի հետ:
-Հա՛յր Աղան, ինչպիսի՞ արձագանք է եղել այս միջադեպին, ովքե՞ր են դատապարտել.
– Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը , Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից են արձագանքել, բոլորն էլ դատապարտել և քննադատել են քրիստոնյաների հանդեպ նկատմամբ հարձակումը: Նաև Հորդանանի թղթակիցներից են դատապարտել, Պաղեստինի կառավարությունից էլ են քննադատել:
-Միջադեպը հրահրող որևէ հրեա արդյո՞ք պատժվել է սադրանքի համար.
-Նրանցից մեկը, որն արցունքաբեր գազ չէր կիրառել, ազատ է արձակվել, իսկ արցունքաբեր գազ կիրառած անձը ձերբակալվել է:
-Միջադեպի հետևանքով տեղի հայերից մեկը տուժել էր՝ Գևորգ Քահկէճեանը, նրան տարել էին ոստիկանություն այն մեղադրանքով, թե վերջինս հարձակվել է ոստիկանի վրա ինչպե՞ս է հիմա նրա առողջական վիճակը.
-Նա մարմնական վնասվածքներ ուներ, ոստիկանությունը թույլ էր տվել, որ վերջինս բժշկական հետազոտություն անցնի, հիմա արդեն լավ է նրա առողջական վիճակը:
Քրիստինա Մուշեղյան