ՏԵՍԱՆՅՈՒԹ. 10-օրյա արձակուրդից հետո Արցախում դասերը վերսկսվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

10-օրյա հարկադիր արձակուրդից հետո Արցախի հանրակրթական բոլոր դպրոցներում վերսկսվել են դասերը։ Աշոտ Ղուլյանի անվան համար 2 հիմնական դպրոցի բակում կրկին երեխաներին դպրոց ուղեկցող ծնողներն են ու դասարան շտապող աշակերտները։ Ուսումնական գործընթացի վերսկսման առաջին օրը դպրոց հաճախող աշակերտների թիվը սպասվածից ավելին էր։

Արցախում ուսումնական գործընթացը վերսկսվել է բոլոր հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերում, 1-12-րդ դասարաններում, արտադպրոցական և նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում։ Նախադպրոցական խմբերում սակայն ուսումնական գործընթացը կազմակերպվելու է առանց սննդի՝ առավոտյան ժամը 9-ից մինչև ժամը 13-ը։

Աշոտ Ղուլյանի անվան համար 2 հիմնական դպրոցի նախադպրոցական խմբում 1-ից 12-րդ դասարանների համեմատ բացակայությունները շատ էին։ 139 երեխայից ներկա են 65-ը։ Կարճատև արձակուրդի օրերին այս փոքրիկները նույնպես հասցրել էին կարոտել իրենց դպրոցը, առօրյան, խաղերը։

Պատերազմից հետո Ադրբեջանի ուղղակի ներգործությամբ Արցախում բազմաթիվ անգամներ խաթարվել է բնականոն կյանքը։ Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի փակման հետևանքով 2022-ի մարտ ամսից սկսած դպրոցները մի քանի անգամ օրերով փակ են մնացել։

Շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած և օրերս Արցախ վերադարձած երեխաներից են Վլադիմիրն ու Անին։ Դեռ չէին հասցրել հարմարվել կրթական գործընթացին, երբ հունվարի 19-ին Արցախում փակվեցին դպրոցները։

Նախորդ փորձերը հաշվի առնելով Արցախի կրթօջախներում առաջիկայում փորձելու են լրացնել բաց թողնված դասերը։ Առայժմ ուսումնական գործընթացը կազմակերպվում է սովորականի պես։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս