ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախցիների հերթական խումբը վերադարձավ հայրենիք. 50-օրվա բաժանումից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր խաչի կոմիտեի միջնորդությամբ եւ աջակցությամբ՝ արցախցիների հերթական խումբն է ՀՀ-ից վերադարձել. այս անգամ 17 հոգի: Շուրջ 50 օրվա բաժանումից հետո միացան իրենց ընտանիքներին: Զինա Սարգսյանը երբեք չի պատկերացրել որ նման փորձության երբևէ կհանդիպի:

Ընտանիքից հեռու լինելու փաստը, անորոշությունն ու կարոտը թևաթափ էր արել տիկին Զինային. 50 օրվա բաժանումից հետո թոռը դժվարությամբ ճանաչեց տատիկին, բայց ճանաչելուց հետո գրկիցը չի իջնում:

Երևանից Գորիս, այնուհետև շրջափակված Արցախ. Արմինե Հովսեփյանն էլ վերջապես դստեր հետ է. մինչ այդ՝ տատիկն էր խնամում զավակին: Շրջափակումից առաջ ամուսնու հետ Երևան էր մեկնել. Կարմիր խաչի կոմիտեի միջնորդությամբ իրեն հաջողվեց վերադառնալ հայրենիք, ամուսինը դեռ ՀՀ-ում է. հուսով է կողակցի վերադարձը չի ուշանա:

Հունվարի 20-ից առայսօր Կարմիր խաչի կոմիտեի աջակցությամբ իրենց ընտանիքներին են միացել 59 արցախցի: Միջանցքի փակման հետեւանքով կիսված ընտանիքներին միավորելու ուղղությամբ կազմակերպության աշխատանքները շարունակվում են:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս