ԱՄՆ-ն Չինաստանի հետ պատերազմելու դեպքում բավական թանկ գին կվճարի: Այս մասին «Հուանցյու շիբաո» օրաթերթի տեսաբան Յուան Սյաոցունն է գրում:
Տեսաբանի կարծիքով՝ ամերիկացի զինվորականների՝ ապագայում պատերազմ սկսելու հայտարարություններին որպես անհեթեթության չպետք է վերաբերվել, դրանք իրականում արտացոլում են Վաշինգտոնի իրական ցանկությունները, որ պատրաստվում են կյանքի կոչել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Նրա համոզմամբ՝ ԱՄՆ-ն, իսկապես, նախապատրաստում է իր բանակը Չինաստանի հետ ռազմական կոնֆլիկտ հրահրելու համար:
«Սպիտակ տունն ինչքան շատ ցանկանա ու Պեկինի հետ պատերազմ հրահրելու փորձեր անի, այնքան մենք պետք է ուժեղացնենք ազգային պաշտպանությունն ու պաշտպանենք հայրենիքը: ԱՄՆ-ն ինչքան շատ գլուխ տանի բարձր տեխնոլոգաների ոլորտում վերերկրային առաջընթաց գրանցելու մասին, այքան մեծ է լինելու նրա՝ անկախանալու ցանկությունն ինովացիաների ու գիտահետազոտական ոլորտներում: Ինչևէ, ռազմական ու գիտության ոլորտում ԱՄՆ գործողություններն, ուղղված Չինաստանի դեմ, նրան բավական թանկ են արժենալու»,- նկատում է հոդվածագիր:
Նշենք, որ ավելի վաղ Ամերիկայի զինված ուժերի գեներալ Մայք Մինիհանն իր ենթակա զինվորականներին հորդորել էր՝ 2025-ին պատրաստվել պատերազմել Չինաստանի դեմ: Սրան էլ ավելացնենք այն փաստը, որ ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն տարեսկզբին Ճապոնիա այցի ժամանակ հայտարարել էր, թե Չինաստանն իրենց համար ոչ այդքան մեծ ստրատեգիական վտանգ է ներկայացնում:
Սևակ վարդումյան