Տարածաշրջանային լարված իրավիճակում հնարավոր է Ադրբեջանի կողմից սադրանքներ լինեն Արցախի և Սյունիքի ուղղությամբ:
ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակին:
Զրուցակցի արձանագրմամբ՝ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանը և Արցախը հայտնվեն խոշոր կենտրոնների բախման կիզակետում:
«Մենք արդեն այդ գործընթացի մեջ ենք, ինչը իշխանությունների վարած քաղաքականության արդյունք է»,-ասում է Աբովյանը:
Քրիստինա Մուշեղյան