Ինչ պաշտոն են առաջարկել Վահրամ Դումանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով Կառավարական տարբեր կաբինետներում քննարկվում է ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանին նոր պաշտոն տալու մասին հարցը։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ նախկին նախարարին կառավարությունից տեսնում են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդականի պաշտոնում եւ ցանկանում են այդ պաշտոնը նրան առաջարկել։

Տեղեկությունը ճշտելու համար ArmLur.am-ը կապ հաստատեց Վահրամ Դումանյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ այդ մասին հստակ տեղեկություն չունի եւ այս պահին ոչինչ ասել չի կարող:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնից ազատվելուց հետո, այլ պաշտոնի ակնկալիքներ ունի իշխանությունից:

Լիդա Եղիազարյան




Լրահոս