Ում դիմել, երբ մեքենան վնասվել է՝ ընկնելով փոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է «Հարց քաղաքացիներից» շարքը:

ՀԱՐՑ. Միջմարզային ճանապարհին թույլատրելի արագությամբ երթեւեկելիս մեքենաս վնասվել է՝ ընկնելով փոսը․ ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել փոխհատուցման համար:

Սամվել Թովմասյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Առաջնահերթ անհրաժեշտ է ահազանգել Ճանապարհային ոստիկանություն՝ 1-77 հեռախոսահամարով, եւ հայտնել տեղի ունեցած վթարի մասին մանրամասներ£ Ճանապարհային ոստիկանության տեսուչները կգան դեպքի վայր, կկազմեն վթարի առաջացման սխեման, կարձանագրեն, որ վնաս է պատճառվել Ձեր ավտոմեքենային£ Անհրաժեշտ է նաեւ տեղի ունեցածի մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան վթարի պահից 40 րոպեի ընթացքում զանգահարել այն ապահովագրական ընկերություն, որտեղ ապահովագրել եք Ձեր տրանսպորտային միջոցը: Այնուհետեւ պետք է լուսանկարահանել եւ տեսանկարահանել ճանապարհի այդ հատվածում առկա փոսը, մեքենայի վնասված հատվածները, որոնք հետագայում անհրաժեշտ է դիմումին կից ներկայացնել ապահովագրական ընկերություն՝ խնդրելով իրականացնել Ձեր մեքենային պատճառված վնասի չափի փորձաքննություն եւ պարզել Ձեր մեքենային պատճառված վնասի չափը£ Իսկ եթե ապահովագրական ընկերությունը մերժում է իրականացնել փորձաքննությունը՝ պատճառաբանելով, որ տեղի ունեցածը ճանապարհատրանսպորտային պատահար չէ, ապա Դուք կարող եք փորձաքննություն պատվիրել այլ մասնավոր փորձագիտական կազմակերպություններում:

Միաժամանակ, անհրաժեշտ է պարզել, թե ում վրա է դրված ճանապարհի այդ հատվածի պահպանումը£ Այդ նպատակով անհրաժեշտ է դիմել համապատասխան մարզի ղեկավարին՝ մարզպետին, խնդրելով հայտնել, թե ում վրա է դրված ճանապարհի այդ հատվածի պահպանումը եւ վերանորոգման պարտականությունների կատարումը£ Եթե ճանապարհի պահպանումը դրված է մարզպետարանի վրա, ապա հենց մարզպետարան էլ պետք է դիմում ներկայացնեք՝ վնասների փոխհատուցման պահանջի մասին՝ դիմումին կից ներկայացնելով այն բոլոր լուսանկարներն ու նյութերը, որոնք վերաբերում են տեղի ունեցած պատահարին£
ՀՀ տարածքային կառավարաման եւ ենթակառուցվածքների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վնասների փոխհատուցում չտրամադրելու դեպքում Դուք իրավունք ունեք դիմել դատարան ընդդեմ այն մարզպետարանի կամ կազմակերպության, որի վրա դրված է եղել ճանապարհի պահպանումը եւ ժամանակին վերանորոգումը£




Լրահոս