Ըստ «GALLUP International association»-ի իրականացրած հարցման արդյունքների՝ հայաստանյան բնակչության մեծամասնությանը՝ ավելի քան 50 տոկոսը, դրական է համարում Հայաստանում ռուսական 102 ռազմաբազայի տեղակայումը:
ՀՀ քաղաքացիները դրական են վերաբերվում նաև մեր երկրում ՀԱՊԿ զորավարժություններ չանցկացնելուն: Ոչ դրական հարցվածների մոտ 40 տոկոսն է վերաբերվում:
Ինչ վերաբերում է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը, ապա հարցվածների մեծամասնությունը դրան դրական է վերաբերվում: Իհարկե, հակսդիր կարծիք արտահայտած ՀՀ քաղաքացիներ նույնպես եղել են:
Ս.Վ.