Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ չվերթների մեկնարկը կտրվի ապրիլի 29-ից, հայտնել են Սոֆիայի օդանավակայանում: Տոմսերն արդեն վաճառվում են Wizz Air օպերատորի կողմից։ Մինչև հունիսի կեսերը չվերթներ կիրականացվեն չորեքշաբթի և կիրակի օրերին, իսկ հունիսի 12-ից հետո՝ երեքշաբթի և շաբաթ օրերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է բուլղարական BTA լրատվական գործակալությունը:
Հաղորդվում է, որ Երևանը Սոֆիայից դուրս եկող ուղղություններից մեկն է դարձել այն բանից հետո, երբ Wizz Air-ը 2022 թ. վերջին Սոֆիայի օդանավակայանում տեղակայեց յոթերորդ ինքնաթիռը: Սա ճանապարհ է հարթել դեպի նոր ուղղություններ, ինչպիսիք են Ստոկհոլմը, Համբուրգը և Ռիադը:
Սոֆիայի օդանավակայանում ընդգծել են թռիչքների ցանցի ընդլայնման կարևորությունը՝ նշելով, որ դրա շնորհիվ զարգացնում են ոչ միայն օդանավակայանը և ավիաընկերությունները, այլև դա տեղական բիզնեսին ուղղակիորեն օգնում է զարգանալ: