Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Արթուր Լեւոնի Չոբանյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թուրքիայի Հանրապետությունում ապրող ծանոթից` Կարեն Մելքոնյանից եւ վերջինիս կնոջից` Ռուզաննա Հայկանյանից ստանալով առաջարկ` 2000 ԱՄՆ դոլար գումար վարձատրության դիմաց մեկնել Թուրքիա, նրանցից ստանալ առանձնապես խոշոր չափի մեթամֆետամին տեսակի թրամիջոց: Ապա դրանք տեղափոխել Հայաստանի Հանրապետություն եւ իրացնել իրենց նախանշած անձանց:
Ա․ Չոբանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267,1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է չհեռանալու մասին ստորագրությունը:
Ոսկան Սարգսյան