
«GALLUP International association»-ի՝ Հայաստանում իրականացրած հարցման արդյունքները վկայում են, որ հարցվածների մած մասը՝ մոտ 50 տոկոսը, վստահ է՝ Արցախի շրջափակման հարցում, առաջին հերթին, Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի:
Ինչ վերաբերում է ՀՀ ընդդիմադիր դաշտի ու իշխանությունների՝ Լաչինի միջանցքը բացելու համար ներդրած ջանքերին, ապա ըստ հարցման՝ դրանք «ընդհանրապես բավարար չեն» հետևյալ համամասնությամբ՝ ընդդիմություն՝ 61.7 %, իշխանություն՝ 48.4 %:
Ըստ 2023-ի հունվարի տվյալների՝ հարցվածների 94.2 %-ն այն համոզմանն է, որ Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում չի կարող լինել:
Հարցվածների ավելի քան 40 տոկոսնն էլ վստահ է, որ Հայաստանն, առաջին հերթին, ռազմական օժանդակություն պետք է հարևան Իրանից ակնկալի:
Ս.Վ.