
Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» հիմնական ձախ պաշտպան Ֆերլան Մենդին ձախ ազդրի մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի տեւական ժամանակ, հաղորդում է Արքայական ակումբի կայքը։
El Partidazo de COPE-ի տվյալներով՝ 27-ամյա ֆրանսիացի խաղացողը չի կարողանա խաղալ մոտ երկու ամիս։
Նա բաց կթողնի անգլիական «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումները։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մենդին մասնակցել է 14 հանդիպման, կատարել է 1 գոլային փոխանցում։