Զգուշավոր լինել, կոշտ հայտարարություններ չանել. նոր մանրամասներ ՔՊ վարչության դռնփակ նիստից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ ՔՊ-ն երեկ վարչության նիստ է արել՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:
ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ դռնփակ նիստից:

ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ նիստը թեև բավականին բուռն է անցել, բայց առանձին միջադեպեր չեն եղել: Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները հիմնականում քննարկել են հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև խմբակցության ռազմավարության հետ կապված հարցեր:

Փաշինյանը ՔՊ-ականներին հորդորել է ընդդիմադիր պատգամավորներին անձեռնխելիությունից զրկելու հարցով ԱԺ նիստի ժամանակ  զգուշավոր լինել, շատ կոշտ հայտարարություններ չանել և ավելի չսրել առանց այն էլ լարված իրավիճակը:

Տեղեկացանք նաև, որ երեկվա նիստին ընդդիմադիրների մասով վերջնական որոշում չի եղել, կարծիքներ են փոխանակել ՔՊ-ականները, իսկ վերջնական որոշում լինելու է փետրվարի 6-ի խմբակցության նիստի ժամանակ:

Ինչ վերաբերվում է ՄԻՊ թեկնածուի առաջադրմանը, ապա այդ հարցով երեկ քննարկում չի եղել:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս