ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակընդդեմ ելույթներ ՄԱԿ-ի դատարանում. երբ որոշում կկայացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքուն երեկ Արդարադատության միջազգային դատարանից պահանջել է պարտավորեցնել Հայաստանին դադարեցնել ադրբեջանական տարածքների ականապատումը։ Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովն էր, որը ՄԱԿ-ի դատարանում ունեցած իր ելույթում պահանջեց հրատապ միջոց կիրառել Հայաստանի դեմ՝ պնդելով, թե նոր փաստեր ունի։

Նրան սակայն հակադարձել է Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ընդգծելով, որ սա Ադրբեջանի հերթական փորձն է ուշադրությունը շեղել իր չարագործություններից։

Հայաստանի ներկայացուցիչն ընդգծեց՝ թեև Բաքուն խոսում է ամիսներ առաջ տեղի ունեցած երևույթների մասին, այդուհանդերձ այս միջնորդությունն Ադրբեջանը ներկայացրել է Հայաստանի դիմումից ընդամենը 6 օր անց։

Հաագայի դատարանում դատավորները լսել են նաեւ հայկական կողմի բողոքն ընդդեմ Ադրբեջանի։ Հայաստանը միջազգային դատարանից պահանջում է հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել էներգիայի մատակարարումը։

Հարցի հրատապությունը հաշվի առնելով՝ հայկական կողմը խնդրել է հնարավորինս արագ արձագանքել իր դիմումին: Դատարանը լսումների ավարտին հայտնեց, որ հնարավորինս արագ կտեղեկացնի որոշումների հրապարակման ժամկետները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ն.Հ.




Լրահոս